Arminfo.info


Օկուպացված Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երկու մարդ. ԿԽՄԿ-ն ապահովել է նրանց տեղափոխությունը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 16:50

Արմինֆո. Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու մարդ:

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 12:27

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի նախկին և գործող ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Թոմաս դե Վաալ. նախագահ Ալիևն  ուներ ընտրություն, և նա ընտրեց ուժի կիրառումը
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 16:25

Արմինֆո. Ռազմական գործողությունը դարձավ հայ բնակչության մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանի "ֆորմալ վերջը"՝ տարածք, որը 1923 թվականից գոյություն է ունեցել այդ անվան տակ, ինչպես նաև՝ դարեր շարունակ և այլ անվանումներով։ Այդ մասին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԽԽՎ հատուկ նիստում հայտարարել է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, ով մասնագիտանում է Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասի տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտության մասին հայտնի "Սեւ այգի" գրքի հեղինակը:

ԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023, 18:12

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի վառելիքի պահեստարանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն: Այդ մասին հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևի կենտրոնակայանը։

ԿԽՄԿ-ում հույս ունեն ապահովել արցախցիներին մարդասիրական օգնության անխափան մատակարարումները
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 11:50

Արմինֆո. Որոշում կայացնող անձանց միջև մարդասիրական փոխհամաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)  երկուշաբթի օրը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով և Աղդամի (Ակնա) ճանապարհով ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության իրերի խմբաքանակներ է առաքում կարիքավոր մարդկանց: Այդ մասին հայտարարել է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերը։

Միրզոյանը խոսել է Արցախի շուրջ ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից Հայաստանի ակնկալիքների մասին
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 11:16

Արմինֆո. Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ 

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:18

Արմինֆո. Նախօրեին՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիստը նախաձեռնել էր Հայաստանը։

ԱՄՆ օրենսդիրները ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցչին կոչ են արել Ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ Արցախի ապաշրջափակման համար
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 12:17

Արմինֆո. ԱՄՆ օրենսդիրները ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Տոյվո Կլաար. ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում տեղերում՝ չափազանց բարդ պայմաններում
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 17:00

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հսկայական աշխատանք է կատարում տեղերում՝ չափազանց բարդ պայմաններում: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հրապարակելով ԿԽՄԿ-ի երեկվա հայտարարությունը եւ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին ապահովել նրանց գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ։

ԿԽՄԿ-ն Երևանին և Բաքվին խնդրում է հասնել "մարդասիրական կոնսենսուսի"՝ Արցախում մարդկանց տառապանքները մեղմելու համար
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 17:38

Արմինֆո. Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով կամ այլ երթուղիներով, այդ թվում՝ Ակնայով (Աղդամով): Այդ մասին ասվում է ԿԽՄԿ հայտարարությունում:

ԿԽՄԿ-ը հայտարարություն է տարածել՝ Քաշաթաղի միջանցքով չթույլատրված ապրանքների փոխադրման մասին ադրբեջանական մեղադրանքների ֆոնին
 Երեթշաբթի, 11 Հուլիսի 2023, 15:31

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով չթույլատրված ապրանքների փոխխադրման մասին ադրբեջանական մեղադրանքների ֆոնին:

ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են Ադրբեջանում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահման պայմաններին
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023, 17:33

Արմինֆո. Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ ս.թ. մայիսի 26-ին Հայաստանի տարածքից առևանգված զինծառայողներ Կարեն Ղազարյանին և Հարությունյան Հովակիմյանին:

Ստեփանակերտ. Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար
 Չորեքշաբթի, 21 Հունիսի 2023, 22:26

Արմինֆո. Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետություն՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝  երեխաներին, կանանց և ծերերին,  գոյատևման նվազագույն միջոցներից։

Պետնախարար. Ադրբեջանցիները հայտարարում են, որ արցախցիները կարող են տուն վերադառնալ միայն այն բանից հետո, երբ ընդունեն ԱՀ քաղաքացիություն և համաձայնեն ինտեգրմանը
 Հինգշաբթի, 6 Ապրիլի 2023, 10:57

Արմինֆո.Ադրբեջանցի կեղծ ակտիվիստները փակել են մեր քաղաքացիներին ուղեկցող ռուս խաղաղապահների շարասյան ճանապարհը և հայտարարել, որ արցախցիները կկարողանան վերադառնալ Արցախ միայն այն բանից հետո, երբ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն և համաձայնվեն ինտեգրմանը:

ԿԽՄԿ տվյալներով՝ Հայաստանից 309 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած՝ ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով
 Երեթշաբթի, 21 Մարտի 2023, 12:20

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն,  Հայաստանից 309 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած 2020-2021 թվականների հակամարտության և 2022 թվականի սեպտեմբերյան սրացման արդյունքում։

ՄԻՊ. Ադրբեջանի քաղաքականությունը պետք է դիտարկել որպես Արցախի էթնիկ զտմանն ուղղված հայատյաց քաղաքականության տարր
 Շաբաթ, 25 Փետրվարի 2023, 14:47

Արմինֆո.Ադրբեջանի քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված ակտ, այլ որպես հայատյաց քաղաքականության տարր, որն ուղղված է Արցախը բնիկ հայ բնակչությունից էթնիկ զտմանը։ Այդ մասին հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հունական topontiki.gr պարբերականին տված հարցազրույցում։

ԿԽՄԿ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծմանը
 Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2022, 13:28

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), հաշվի առնելով տարածաշրջանում իր ներկայությունը, այդ թվում նաև ֆիզիկական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու հումանիտատր հարցերի լուծմանը։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2022, 17:43

Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները: Այդ մասին ասվում է ԿԽՄԿ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում՚

ԿԽՄԿ. Ռազմական գործողություններ վարելիս պետք է պահպանվեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը
 Երեթշաբթի, 13 Սեպտեմբերի 2022, 21:41

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։  Այդ մասին ասվում է ԿԽՄԿ հաղորդագրությունում:

Հայաստանի արտգործնախարարն Ադրբեջանին մեղադրել է Արցախում ԿԽՄԿ գործունեությունը խոչընդոտելու համար
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022, 15:02

Արմինֆո.Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքի համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 2-ին Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով